ԿԳՄՍՆ, Հանրային հեռարձակողի խորհուրդ, ՀՌՀ. ի՞նչ գումար է հատկացված ոլորտներին.Ջանջուղազյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում հատկացումների համար 2021-ի բյուջեի նախագծով 10 տոկոս աճ է նախատեսվում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նախարարի՝ հատկացումների ցուցանիշը 177.6 մլրդ դրամ է, որ մետ 16.6 մլրդ դրամով ավելի է, քան 2019 թվականի ծրագրով էր նախատեսված:

Ջանջուղազյանը նաև հայտնել է, որ 2021-ի բյուջեի նախագծով Հանրային հեռարձակողի խորհրդի ծրագրերի ֆինանսավորման նպատակով 7 մլրդ 51 մլն դրամ է նախատեսված, ինչը 2020 թվականի հաստատված բյուջեից փոքր է: Ըստ Ջանջուղազյանի՝ պատճառն այն է, որ ավարտվել է մինչ այդ ստանձնած վարկային պարտավորության սպասարկումը, ուստի այդ չափով նվազացվել է խորհրդի բյուջեն:

Նախարարը նաև հայտնել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի համար բյուջեով նախատեսվել է 313 մլն դրամ, ինչը պաշտոնյան «համեստ» է որակել:

«Համեստ ցուցանիշ է, ինչը հանձնաժողովի աշխատակազմի պահպանման համար նախատեսված ֆինանսական միջոցների արտացոլումն է»,-ասել է Ջանջուղազյանը:

--00—ԼՄ