Ռազմաճակատից առաջինը հրատապ կար­գով իջեցրել են ոստիկաններին․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News  

սահման

««Իրավունք» թերթը գրում է․ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ հաստատված զի­նադադարից հետո ռազմաճակատից առաջինն իջեցրել են ոչ թե շաբաթներ շա­րունակ հերթափոխի սպասող կամավոր­ներին և օր ու գիշեր չքնած ժամկետային զինծառայողներին, այլ ոստիկանական ու­ժերին:

Նրանց տեղափոխումն Արցախից Երևան կազմակերպվել է հրատապ կար­գով, որպեսզի հասցնեին ճնշել Երևանում տեղի ունեցող հանրահավաքներն ու ցույ­ցերը: Կամավորներ կան, որ միայն երեկ գիշեր են վերադարձել Արցախից, կան նա­և մարդիկ, որոնք նույնիսկ մայրաքաղաք դեռ չեն հասել: Մինչդեռ ոստիկանական զորքերը վահաններով ու զրահաբաճկոններով վաղուց արդեն Երևանում են»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ