Մարտակերտում և Ասկերանի 3 համայնքում կլինեն չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Խաչեն համայնքներում:

«Ուստի խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը»,-նշված է հաղորդագրության մեջ:

1

--00—ԼՄ