Սպանություն՝ Աշտարակում․ հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղայի դին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

սպանություն

Հունվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղայի դի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածն Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր:

Պարզվել է, որ դանակի մահացու հարվածները նրան պատճառվել է Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեին հարակից տարածքում:  

 --00—ՄՀ