Դանակահարությունից հետո Ավագանու անդամ Ա. Անտոնյանի վիճակի ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Ավագանու անդամ

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացնում է.

«Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր՝ քիչ առաջ, տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց:

Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր,նրան միացված է արհեստական շնչառության սարք:

Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

--00--ԱԹ