Արմավիրում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակական

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Երիցյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Դ. Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

--00--ԿԿ