Վթարի ենթարկված 23-ամյա երիտասարդը մահացել է

 

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3,  24 News

վրաերթ

Շուրջ 15 օր առաջ վթարի ենթարկված 23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 11-00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Եղվարդ ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել էր բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեկտեմբերի 30-ին, ժամը 14-50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպելի» 23-ամյա վարորդ Գագիկ Գևորգյանը մահացել է:

Կատարվում է քննություն:

--00—ՄՀ