Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի․ Դավիթ Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Դավիթ Սանասարյան

«Սիրելիներ ջան

Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։

«Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։

Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։

Բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա
Դավիթ»,-գրել է Սանասարյանը։

Հիշեցնենք, որ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: