Դանակահարություն՝ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի կենտրոնական զբոսայգում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

պ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 8-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղի զբոսայգու տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել և կան դանակահարված քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Թարվերդյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ղանդիլյանը։
Առավել մանրամաս՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ