Վլադիմիր Պուտինը առաջիկայում կհանդիպի Սերգեյ Շոյգուի և Վալերի Գերասիմովի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

owl_detail_620_964b68c89c528f2e5dda4164e3f2550c

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ Այս մասին հայտարարել է ինքը՝ պետության ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես հիմա կխոսեմ Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նախատեսում տոնել իր հաղթանակը ընտրություններում։

Ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը ժամանակ չունի ընտրություններում իր հաղթանակը տոնելու։ Երկուշաբթի օրը՝ մարտի 18-ին, նախագահին հագեցած աշխատանքային օր է սպասվում։

--00—ՅՄ