ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարական հավաք-պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական պատրաստության, գործնական հմտությունների ու կարողությունների կատարելագործման նպատակով, զինված ուժերի զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարական հավաք-պարապմունքներ:

Հավաքի ընթացքում ստուգվել է մասնակիցների պատրաստության մակարդակը, կատարելագործվել են բարոյահոգեբանական ապահովման կազմակերպման, անձնակազմի ուսուցման, մարտական հերթապահության և զորքերի ամենօրյա  գործունեության  ղեկավարման տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները: