Արտոնությունը կխթանի եվրասիական անդրազգային ընկերությունների ձևավորումը․ Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

1

Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ասել է, որ ԵԱՏՄ-ում ձեռնամուխ են եղել անդրազգային ընկերությունների համար նոր իրավական տարածքի ստեղծմանը:

Ըստ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի՝ կոլեգիային հանձնարարություն է տրվել համապատասխան աշխատանք կատարելու, այդ թվում՝ սահմանման նպատակով՝ ելնելով միջազգային փորձից, թե ինչ շրջանակում ընկերություններն ինչ արտոնություններ կստանան, որպեսզի աշխատանքն ավելի գրավիչ լինի։ Հանձնարարվել է նաև նպաստել կապերի հաստատմանը, որպեսզի ընկերություններն աշխատեն բոլոր երկրների տարածքներում, և ընկերություններին խթանեն մեծացնելու արտահանման ծավալը։

«Մեր կարծիքով, նման արտոնությունները կխթանեն խոշոր եվրասիական անդրազգային ընկերությունների ձևավորումը», - ասել է Տիգրան Սարգսյանը: