Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են BMW-ն և Ford Transit-ը. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 8-ին` ժամը 11:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, մեկը բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Էդգար Ղ., ծնված 1979 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Արամ Խ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը:

«BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Խաչիկ Վ.-ն և Ռոբերտ Դ.-ն (ծնված 2001 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝  Հարություն Ա.-ն, Միսակ Ե.-ն (ծնված 1969 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ և հոսանքազրկել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news