Բանակի ողբերգություններին ամպագորգոռ ու հիստերիկ ձևակերպումներ տալուց պետք է զերծ մնալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը վստահեցնում է՝ որևէ մեկը բանակում բաժանարար գծեր չի կարող գծել: 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ընկերասիրությունը, միասնականությունն ու մեկը մյուսին սատար կանգնելը կարևոր է բանակի համար:

Գոռ Գևորգյանը հիշեցրեց, որ Արցախյան հաղթանակը նաև եղբայրության բանաձևի միջոցով ենք տարել: 
Ինչ վերաբերում է այն կազմակերպություններին ու մարդկանց, որոնք շահարկում են բանակի ողբերգությունները կամ հրճվում դրանց վրա, ապա պատգամավորը դա որպես ամոթալի խայտառակություն  որակեց: «Հուզումնալից  պոռթկումներից, ինչպես նաև՝ ամպագորգոռ ու հիստերիկ ձևակերպումներ տալուց պետք է զերծ մնալ»,- ընդգծեց Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։