Մարուքյանը վարչապետի հետ քննարկել է Արցախի հարցը․ «Մտահոգությունները փարատված են»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News       

«Վարչապետի հետ խոսել ենք Արցախյան հարցի շուրջ ներքաղաքական շահարկումների մասով»,-  այս մասին ասաց Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

Մարուքյանը նշեց, որ երեկ էլ նույն թեմայով զրուցել է ԱԳ նախարարի հետ։

Հարցին, թե ի՞նչ մտահոգություններ կային, որոնց մասով ցանկացել է հանդիպել վարչապետի հետ, Մարուքյանն ասաց․

«Այն, ինչ հրապարակային հայտարարվել է, դրանից դուրս մտահոգիչ բան չկա։ Արցախի հիմնախնդրով այս պահին եղած շահարկումներն ինձ համար փարատված են»։