ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները տարեսկզբից մինչև հիմա իրազեկման և տարահանման միջոցառումներ են իրականացրել Երևանի 80 և մարզերի 40 դպրոցներում:
Տարահանման հերթական վարժանքն է անցկացվել Երևանի թիվ 40 հիմնական դպրոցում: Աշակերտները սովորել են այն հիմնական գործողությունները, որոնք հարկավոր է անել երկրաշարժի ժամանակ:
--00—ԼՄ