Քրեական ոստիկանության ծառայողները սպանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

28567562-b093-4b72-b89d-3de0857f0ef0.jpg

Մայիսի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, համագործակցեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ։

Համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց 22-ամյա մի երիտասարդ: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2021 թվականից հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

--00--ՀԶ