Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 5940 դեպք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 29-ից ի վեր առաջին անգամ 6 000-ից պակաս է եղել: Նախօրեին գրանցվել է 5 940 վարակակիր: Մահացել է 85 հիվանդ, դուրս գրվել 3 258-ը:

Հիվանդներից 26.2 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանշանների: Վարակակիրների թվով կրկին առաջին տեղում է Մոսկվայի շրջանը:

--00--ԱԹ