ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 680 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 13 521 դեպք: Ապաքինվել է ևս 292 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7159:
Կորոնավիրուսից մահացել է ևս 7 մարդ: Մահվան դեպքերի ըդհանուր թիվը կազմում է 109:
Կարանտինի ռեժիմում է մնում 5590 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
--00—ՄՀ