Արդյո՞ք կավարտվի Էրդողանի քաղաքական կարիերան․ The Guardian

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Screenshot 2023-05-18 143639

Արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Թուրքիայի նախագահական ընտրությունները, գրում է Ermenihaber.am-ը։

Բրիտանական «The Guardian» պարբերականը այս շաբաթ գրել էր․ «Արդյո՞ք կգա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական երկար կարիերայի ավարտը»։ Իսկ որոշ ժամանակ անց վերանայել էր իր դիտարկումը՝ գրելով. «Պարզ դարձավ, որ Թուրքիայի նախագահի քաղաքական կարիերայի ավարտի վերաբերյալ կանխատեսումները մեծամասնության մոտ  սխալ  են ընկալվել։

Ընտրության առաջին փուլում  Էրդողանի (49.40%) և իր մրցակից Քըլըչդարօղլուի (44.96%) տարբերությունը այդքան էլ մեծ չէր։ Այնուամենայնիվ Քըլըչդարօղլուի ուշագրավ վերադարձից ցուցանիշները հուշում են, որ Էրդողանը հետագայում կերկարաձգի իր 20-ամյա իշխանությունը Թուրքիայում»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Մայիսի 28-ին սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ առաջադրված թեկնածուներից ոչ մեկին՝ ոչ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ոչ էլ Քեմալ Քըլըչդարօղլուին մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում  չի հաջողվել հավաքել քվեների ի 50%+1-ը։

--00—ՅՄ