Այս որոշումներով «կարեն անդրեասյան» դարձան դատավորներ Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

դ

«Այս որոշումներով «կարեն անդրեասյան» դարձան դատավորներ Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը։ Մյուսները՝ Վիգեն Քոչարյանը, Հայկ Գրիգորյանը և Երանուհին, «կարեն անդրեասյան» էին դարձել վաղուց», - ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատավորներին կարգապահական տույժի ենթարկելու գործերով ԲԴԽ որոշմանը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն դադարեցրեց վերաքննիչի դատավոր Աստղիկ Խառատյանի, վճռաբեկի դատավորներ Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի, ինչպես նաև առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

«Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր։ Ոչ ոք նրանց գլխին ատրճանակ չէր դրել»,- գրել է Մելիքյանը։ 

--00—ՍՊ