Իշխանությունը դատավորների հավատարմության երդումը կորզելու ճանապարհով գնաց. Տարոն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ահազանգում է, որ դատավորի անկախության երաշխիքը չապահովելով՝ կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանությունը, կարծես թե, ամբողջական պատկերացում չի կազմել դատավորի անկախության վերաբերյալ:

«Իշխանությունները փոքրիկ պատուհանից են նայում դատական իշխանության խնդիրներին: Այն պատուհանից, որ նախկինում բացել էին ՀՀԿ-ականները: Եվ իշխանությանն այժմ թվում է, որ այդ պատուհանը փակելով՝ խնդիրն ամբողջությամբ կլուծվի»,- ասաց պատգամավորը:

Սիմոնյանի համար անհասկանալի է նաև՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ քաղաքական վերադասավորումներից հետո դատավորներն ազնիվ ու անբասիր դարձան: Սիմոնյանը նաև բարձրաձայնում է, որ եթե հեղափոխության ժամանակ նրանց մեծ մասը վատն էին, այժմ՝ լավը, ապա կա՛մ իշխանություններն են սխալ գնահատական տվել դատական համակարգին, կա՛մ դատավորներն են իշխանությանը հավատարմության երդում տվել:

Մանրամասները՝ տեսանյութում։