ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ցուցարարներն արգելափակել են Ֆրանսիայի մայրաքաղաքի շուրջը ձգվող մայրուղին, ինչպես նաև շարունակում են նավթավերամշակման գործարաններում գործադուլները: Ֆրանսիացիներն այսպես իրենց բողոքն են արտահայտում այն բանի դեմ, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնն, առանց խորհրդարանի քվեարկության, ստիպել է առաջ տանել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:
Ըստ լրատվամիջոցի՝ այսօր առավոտյան շուրջ 200 ցուցարարներ կարճ ժամանակով փակել են մայրաքաղաքից դուրս գտնվող օղակաձև ճանապարհը: Իսկ էներգետիկ ոլորտում գործադուլավորները հայտարարել են, որ մինչև շաբաթ և կիրակի կամ մինչև երկուշաբթի կդադարեցնեն արտադրությունը նավթավերամշակման խոշոր գործարաններից մեկում: Մի քանի այլ օբյեկտներում գործադուլավորներն արդեն իսկ սովորականից ավելի քիչ վառելիք են արտադրում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ