20-ամյա վարորդը խմածության ամենաբարձր աստիճանով բախվել է ոստիկանության մեքենային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

վթար

Նոյեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմանում Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Արևյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ՏՏ 238 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 2 հասցեում՝ թունելի սկզբնամասում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի հետնամասին: Վթարի հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Toyota Corolla-ն հաշվառված է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էր, քանի որ ճանապարհային ոստիկանները մեկ այլ վթար են ձևակերպելիս եղել, երբ Mercedes-ը բախվել է նրանց ավտոմեքենային: Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) ամենաբարձր աստիճանի, ինչի համար նա վարչական պատասխանատվության է ենթարկվելու 200 հազար դրամի չափով:

Դեպքի փաստով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: