Վա՞տ է, որ երեխաները սիրում են իրենց վարչապետին, գնում, հաճույքով մասնակցում են հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը կարծում է, որ ընդդիմադիրները նախանձում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ մարզերում նման հյուրընկալության չեն արժանա: 24News-ի հետ զրույցում հավաստիացրեց՝ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ վարչական որևէ ռեսուրս չեն կիրառում, մարդկանց, այդ թվում երեխաների հավաքների չեն տանում: 

Ի դեպ, հավաքներին երեխաների մասնակցության մեջ որևէ վատ բան չի տեսնում։ «Վա՞տ է, որ երեխաները սիրում են իրենց վարչապետին, գնում, հաճույքով մասնակցում են հանդիպմանը»,-ասաց իմքայլականը։

Գելխեղդների մասին Փաշինյանի հայտարարությունը  Սարուխանյանը չմեկնաբանեց՝ նշելով միայն՝  ով պետք է, հասկացել է: 

Մանրամասները՝ տեսանյութում։