Արարատի մարզում բախվել են «07»-ն ու «ԶԻԼ»-ը, ընտանիքի 4 անդամ տեղափոխվել են հիվանդանոցներ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

․

Այսօր` օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։ Նրանք են՝ 36-ամյա Արծրուն Օհանյանը, 32-ամյա Զվարթ Մինասյանը, 6-ամյա Հրանտ Օհանյանը և 8-ամյա Գևորգ Օհանյանը։  

--00--ԱՀ