Փաշինյանի՝ Մարտի 1-ին նվիրված երթին մասնակցելու հարցը ԼՀԿ-ում դեռ չեն քննարկել

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեռևս չի քննարկել վարչապետի նախաձեռնած 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին մասնակցության հարցը, որը տեղի է ունենալու մարտի 1-ին։ Այդ մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Նա շեշտել է, որ նախկին ռեժիմի ժամանակ Մարտի 1-ի մասին խոսք չէր կարող լինել, իսկ այժմ այլ իրավիճակ է։ Եվ մինչև Մարտի 1-ի դեպքը չբացահայտվի և մեղավորները չպատժվեն՝ մնալու է կիսատության զգացում։ Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում