«Ֆրանսիային ասել ենք, որ չփորձի այլ կերպ աջակցել Հայաստանին, Ադրբեջանը մենակ չէ»․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

660e5cbff3b7c660e5cbff3b7d1712217279660e5cbff3b7a660e5cbff3b7b

Որոշ երկրներ՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, Հայաստանին շեղում են։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք այդ մասին բազմիցս ասել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է դադարեցնեն Հայաստանին ուրիշ միջոցներով աջակցելու փորձերը։ Թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք մենակ չի մնում»,- ասել է նա։

--00—ՅՄ