ԱՄՆ-ից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News      

 

Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։ 

Անկախ առաջին անհրաժեշտության անհրաժեշտության պարագաների ձեռք բերման դժվարություններին Միացյալ նահանգների Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության օժանդակությամբ և «Չեվիչես» վիրաբուժական կենտրոնի աջակցությամբ իրերն արագ տեղափոխվել են Հայաստան:

Տեղափոխմանն օժանդակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Ըստ «Չեվիչես» վիրաբուժական կենտրոնի տնօրեն Րաֆֆի Սարգսյանի՝ ՀՀ ուղարկված պարագաների թվում են դիմակներ, սանիտարահիգիենիկ պարագաներ, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր և այլն։

Մոտ մեկ տոննա քաշով ապրանք է ուղարկվել Հայաստան, որի արժեքը կազմում է շուրջ 50 հազար դոլար, դրանք կտրամադրվեն ՀՀ առողջապահության նախարարությանը, հետագա բաշխումը կազմակերպելու համար։

Տեսանյութեր

Live

Լրահոս