Նորաշեն համայնքը մեկուսացված է. հոգեհանգստին մասնակցած տղամարդը վարակված է եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

թաղում.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ պատմել է Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղի ունեցածի մասին: 

Ըստ վարչապետի՝ ընտանիքներից մեկում դժբախտություն է տեղի ունեցել, և  մեկուսացված քաղաքացին պետք է մասնակցեր հոգեհանգստի: Նա ուղեկցվել է հոգեհանգստի ու հուղարկավորության, բայց, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, չի պահպանել պայմանները, համբուրվել, գրկախառնվել է հարազատների հետ, և երկու օր անց նրա թեստը դրական է եղել: Որոշում է կայացվել Նորաշեն համայնքն ամբողջությամբ մեկուսացնել:

«Տվյալ դեպքում պարզ է, որ ոստկանությունը չի կարող հսկողության տակ պահել...

Հիմա վարակված հարազատներ, աստված չանի՝ մահվան ելքով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև հորդորել է հանրությանը պահպանել կանոնները, որպեսզի «աղետներ չբերենք մեր գլխին», պետք է մեզանից յուրաքանչյուրը առանձնակի պատասխանատվությամբ վերաբերի այս իրավիճակին: