COVID-19-ի շրջանում ո՞ր 15 երկրում են եղել իրավունքների խախտումներ. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

ամն

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 15 երկրների ցանկ, որտեղ, ըստ գերատեսչության, կորոնավիրուսի համավարակի պայմաններում տեղ են գտել մարդու իրավունքների խախտումներ։

15 երկրների թվում են Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Սիրիան, Մալին, Կոնգոն, Մոլդովան, Ուզբեկստան, Գվինեան, Բանգլադեշ, Բոլիվիա, Սալվադոր, Հոն Կոնգ, Ինդոնեզիա և այլ երկրներ։ Հայաստանը ցուցակում ընդգրկված չէ:

ԱՄՆ պետդեպարտամենտի, օրինակ, Ադրբեջանում կոչ է արել իշխանության կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկված քայլերը չկիրառել քաղաքացիական հասարակությանը, ըննդիմությանը կամ հանրային քննարկումները լռեցնելու համար։

«Ադրբեջանի իշխանությունները հետապնդումների են ենթարկել ու ձերբակալել, իսկ մի դեպքում անգամ ինստիտուցիոնալ մակարդակով հոգեբուժարանում տեղավորել ըննդիմադիր գործիչներին և այն մարդկանց, որոնք քննադատել են կառավարությանը»-, նշված է հայտարարությունում։

--00—ԼՄ